Երկարաժամկետ վարձակալության է հանձնվում 3 սենյականոց 116 քմ մակերեսով նորաոճ բնակարան Դավթաշենում, որը գտնվում է 14 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված և չբնակեցված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումը անհատական է ՝ գազի կաթսայի միջոցով: Հատակը պատված է լամինատով, հյուրասենյակը մինիմալիստական ոճով կահվորված է, խոհանոցը առանձին է՝ հագեցած գույքով և տեխնիկայով: Ննջասենյակները ընդարձակ են՝ զուսպ կահավորված: Սանհանգույցը երեսպատված է կերամիկական սալիկներով՝ համալրված սանտեխնիկայով: Բնակարանը գտնվում է Դավթաշենի այգու հարևանությամբ, ունի տեսարան դեպի այգի: Շենքում գործում են վերելակներ: Մոտակայքում կան անհրաժեշտ բոլոր խանութները: