Վարձով է տրվում 3 սենյականոց արևկող և լուսավոր բնակարան՝ 107 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ն.Զարյան փողոցում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով և սալիկով: Ջեռուցումը անհատական է։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Խոհանոցը առանձին է։ Բնակարանը կահավորված է և ապահովված է տեխնիկայով։ Շենքն ունի անվտանգության համակարգ և ստորգետնյա կայանատեղ։