Կիևյան փողոցում, Բարեկամության մետրոյից ոչ հեռու վարձակալության է (նվազագույնը` 6 ամիս) տրվում 3 սենյականոց լուսավոր հարմարավետ բնակարան 75 քմ մակերեսով` որը գտնվում է 5 հարկանի` ստալինյան նախագծի քարե շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, առաստաղը բարձր է, տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով, լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով, կա վաննա։ Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ: Բնակարանն ապահովված է նորաոճ կահույքով, կենցաղային տեխնիկայով և անհրաժեշտ պարագաներով, ունի գեղեցիկ տեսարան դեպի փողոց: Շենքն ունի շքամուտք: Թումանյանի (Թումո) անվան զբոսայգի և Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ոտքով կարելի է հասնել 7-8 րոպեյում: Տրվում է նվազագույնը 6 ամիս ժամկետով: