Գյուլբենկյան փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում, HSBC բանկի մոտակայքում վարձակալության է տրվում 3 սենյականոց լուսավոր հարմարավետ բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 90 քմ: Այն գտնվում է 13 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 8-րդ հարկում: Բնակարանը մոդեռն ոճով վերանորոգված է, խոհանոցը և սենյակները գեղեցիկ կահավորված են, համալրված բարձրորակ տեխնիկայով: Հագեցած է անհրաժեշտ պարագաներով` սպասքով և անկողնային պարագաներով: Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցումը իրականացվում է գազի կաթսայի միջոցով։ Տեղադրված է օդորակիչ: Խոհանոցը և 2 սանհանգույցները սալիկապատված են, հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով: Ունի բացօթյա պատշգամբ: Կա ինտերնետ և կաբելային հեռուստատեսություն։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Հարևանությամբ կան բազմազան խանութներ, բանկեր, տրանսպորտի կանգառներ և ժամանցի վայրեր: