Երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 98 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արաբկիրի 27-րդ փողոցում` Ռիո մոլլի հարևանությամբ, 12 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչներ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է բարձրորակ սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված ժամանակակից կահույքով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որից բացվում է հիանալի տեսարան դեպի ողջ քաղաքը։ Բնակարանի հետ տրվում է նաև ստորգետնյա կայանատեղ` 2 մեքենայի համար: