Երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց դուպլեքս բնակարան՝ 115 ք.մ. մակերեսով Ծարավ Աղբյուր փողոցում՝ 4 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված և ունի յուրահատուկ գեղեցիկ ինտերիեր։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Բնակարանն ունի 2 սանհանգույց, որոնք պատված է սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Առկա է ինտերնետ և կաբելային հեռուստատեսություն: Բնակարանը կահավորված է ժամանակակից ոճով, համալրված է տեխնիկայով և բոլոր կենցաղային պարագաներով, առկա է 2 բաց պատշգամբ: Շենքն ունի գեղեցիկ բակ և ստորգետնյա կայանատեղի։ Կարճաժամկետ վարձակալության դեպքում գինը փոփոխական է: