Վարձակալությամբ է տրվում 2 ձևափոխված 3 սենյականոց բնակարան 60 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Քանաքեռ- Զեյթունում՝ Դավիթ Անհաղթ փողոցում՝ 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են։ Ավտոմեքենաների համար հատկացված է երկաթե ավտոտնակ՝ հավելավճարով: