Վարձով է տրվում 2 սենյականոց յուրահատուկ դիզայնով բնակարան՝ 50 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում՝ 6 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ապահովված է ժամանակակից եվրոպական արտադրության կահույքով և տեխնիկայով, ննջարանը լի է ներկառուցված պահարաններով։ Շենքում գործում է վերելակ։ Երկարաժամկետ և կարճաժամկետ վարձակալության դեպքում՝ գինը կփոփոխվի։