Երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 78 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Պուշկին փողոցի և Հյուսիսային պողոտայի խաչմերուկում՝ 9 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է, ունի 2 բաց պատշգամբ՝ դեպի պողոտա նայող։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով, տեղադրված է ջակուզի: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։