Երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 85 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ամիրյան փողոցում՝ Հանրապետության հրապարակի մոտ, 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ունի բաց պատշգամբ՝ դեպի հրապարակ նայող։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի կենտրոնները։