Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 90 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Աբովյան փողոցում՝ Անի պլազա հյուրանոցի մոտ, 4 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը, դպրոց, մանկապարտեզ և այլն։