Արգիշտի փողոցում՝ Գենդել Հիլս թաղամասում, երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 58 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 14 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Այն կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով։ Մոտակայքում են գտնվում բոլոր խանութները, ժամանցի վայրերը՝ սրճարաններ, ռեստորաններ, ինչպես նաև դպրոց, մանկապարտեզ։