Վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ 9 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Այն եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, ննջարանների հատակը ծածկված է որակյալ կաղնե մանրահատակով, իսկ հյուրասենյակի և խոհանոցի հատակը ծածկված է սալիկներով և տաքացվող է։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով։ Ունի լայնարձակ բաց պատշգամբ՝ լոջջա, որից բացվում է գեղեցիկ տեսարան։ Մոտակայքում են գտնվում բոլոր խանութները, ժամանցի վայրերը՝ սրճարաններ, ռեստորաններ։ Գնի մեջ ներառվում է շենքի սպասարկման վարձը։