Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց բնակարան 81 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ե. Քոչար փողոցում՝ 16 հարկանի շենքի 8-րդ հարկում: Բնակարանը եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Առկա է ինտերնետ և կաբելային հեռուստատեսություն։ Տեղադրված է գազի կաթսա։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։