Վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան 65 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մ. Սարյան փողոցում՝ ստալինյան նախագծով 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, ջրատաքացուցիչ, հատակը ծածկված է մանրահատակով, տեղադրված է օդորակիչ: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Բնակարանում կա ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները։