Փ. Բուզանդ փողոցի վրա՝ Մարգարյանի անվ. բժշկական կենտրոնի հարևանությամբ, վարձով է տրվում երկու սենյականոց բնակարան: Այն գտնվում է 14 հարկանի մոնոլիտ նորակառույցի 7-րդ հարկում: Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները` եվրոարտադրության: Բնակարանը վերանորոգված է համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին։ Ապահովված է մշտական ջրով և գազով, ինտերիերին տրված են գեղեցիկ լուծումներ։ Խոհանոցն ու սանհանգույցը սալիկապատված են: Սանհանգույցը հագեցած է ժամանակակից սանտեխնիկայով: Հյուրասենյակը ընդհարձակ է և շատ լուսավոր: Ունի բաց պատշգամբ, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի քաղաք: Վարձակալության է հանձնվում ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: Բնակավայրին կից կարող եք գտնել մի շարք խանութներ, դպրոց և մանկապարտեզ: