Սայաթ–Նովա և Աբովյան փողոցների խաչմերուկում՝ "Անի" հյուրանոցի մոտ, վարձով է տրվում երկու սենյականոց բնակարան։ Այն գտնվում է հինգ հարկանի բնակելի շենքի երրորդ հարկում, նույն շենքի առաջին հարկում է տեղակայված "Mexx" խանութը։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով և գազով։ Այն կահավորված է ժամանակակից և հարմարավետ կահույքով, ինչպես նաև ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Պատուհաններից երևում է Աբովյան փողոցը։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը։