Այս եվրովերանորոգված, հարմարավետ բնակարանը տրվում է կարճաժամկետ և երկարաժամկետ վարձակալության։ Այն գտնվում է նախկին «Նաիրի» կինոթատրոնի դիմաց՝ «Ջազվե» սրճարանի շենքում։ Լիովին կահավորված և տեխնիկայով հագեցած բնակարան է։ Անցկացված է ինտերնետ կապ, կաբելային հեռուստատեսություն։ Հյուրասենյակի կողմից ունի բաց պատշգամբ, որը նայում է փողոցի ուղությամբ։ Վարձակալության ընթացքում Ձեր տրամադրության տակ կլինեն նաև ներկառուցված պահարանները։ Մեքենա կայանելու համար կունենաք բակի ազատ տարածքից օգտվելու հնարավորություն։ Գինը սակարկելի: