Փ. Բուզանդ փողոցում, Մալիբու այգու հարևանությամբ վարձակալության կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց կապիտալ վերանորոգված բնակարան` 50 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 16 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կահավորված է ժամանակակից կահույքով և տեխնիկայով: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, ջեռուցումն ու հովացումը կենտրոնացված է: Լոգասենյակի սալիկներն ու սանտեխնիկան բարձրորակ արտադրության են։ Հատակը ծածկված է պրեսգրանիտով և որակյալ լամինատով։ Ունի բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Շենքն ունի վերելակ, անվտանգության համակարգ: Բակում կա բացօթյա ավտոկայանատեղի: Մոտ են գտնվում բոլոր տեսակի խանութները, ժամանցի վայրերը: