Երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 սենյականոց գեղեցիկ և հարմարավետ բնակարան Վ․ Սարգսյան փողոցում գտնվող Պիազզա Գրանդե բիզնես կենտրոնի շենքում, Հանրապետության հրապարակի հարևանությամբ։ Գտնվում է նորակառույց 9 հարկանի շենքի 4-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը՝ 63.4 քմ։ Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Բնակարանի ջեռուցումը իրականացվում է կենտրոնացված համակարգով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Շենքի առաջին հարկում տեղակայված են սրճարաններ, էսթետիկ կենտրոններ և բանկեր։ Շենքն ունի սպասարկման վճար՝ 35.000 դր, որն իր մեջ ներառում է մարզասրահից, շոգեբաղնիքից և լողավազանից անվճար օգտվելը։