Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց բնակարան 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղում՝ 18 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրովերանորոգված է։ Տեղադրված է եվրոպատուհաններ, երկաթե դուռ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Առկա է նաև կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով։ Բնակարանը կահավորված է և ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։