Վաճառվում, երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց բնակարան 60 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայում՝ 13 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է և ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Կաբելային հեռուստատեսությունը և ինտերնետը ևս հասանելի են։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով։ Մեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր։