Կոմիտաս պողոտայի վրա՝ "Դայանա" խանութի մոտ, վարձով է տրվում երկու սենյականոց բնակարան։ Այն գտնվում է հինգ հարկանի բնակելի շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով և գազով, ջեռուցվում է գազի կաթսայով, տեղադրված է նաև օդորակիչ։ Այն կահավորված է ժամանակակից և հարմարավետ կահույքով, ինչպես նաև ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Խոհանոցը և հյուրասենյակի տարածքը միացված են: Սանհանգույցը իսպանական սալիկներով սալիկապատված է, տեղադրված է լոգախցիկ: Վարձակալության ողջ ընթացքում Ձեր տրամադրության տակ կլինի ողջ կահույքը և տեխնիկան։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը։