Սունդուկյան փողոցում վարձակալության է տրվում 1` ձևափոխած 2 սենյականոց լուսավոր բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 51 քմ և գտնվում է 7 հարկանի մոնոլիտ շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրովերանորոգված է, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով: Տեղադրված է օդորակիչ: Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած սանտեխնիկայով: Բոլոր սենյակները գեղեցիկ կահավորված են, համալրված անհրաժեշտ տեխնիկայով և պարագաներով: Կա ինտերնետ և կաբելային հեռուստատեսություն: Բակում կա բացօթյա ավտոկայանատեղի: Մոտակայքում է գտնվում Բարեկամություն մետրոյի կայարանը, տարբեր խանութներ, բանկեր, հաստատություններ և ժամանցի վայրեր: