Վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 60 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ռիգայի փողոցում՝ Սլավոնական համալսարանի հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը նոր կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցում և հովացումը կատարվում է օդորակիչով։ Սանհանգույցը սալիկապատված է, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է, ապահովված է տեխնիկայով և անկողնային պարագաներով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։