Վարձով է տրվում 1 սենյականոց ստուդիո ոճի հարմարավետ և արևոտ բնակարան՝ 42 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Պուշկին և Աբովյան փողոցների խաչմերուկում, 9 հարկանի պանելային շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով և տեխնիկայով։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշը խանութները, ժամանցի վայրերը։