Տերյան և Պուշկին փողոցների խաչմերուկում, Հյուսիսային պողոտայի հատվածում վարձով է տրվում երկու սենյականոց բնակարան։ Այն գտնվում է հինգ հարկանի բնակելի շենքի երրորդ հարկում։ Յուրահատուկ դիզայնով վերանորոգված այս բնակարանը էլ ավելի ընդարձակ և հարմարավետ են դարձնում ներկառուցված պահարանները: Ունի գեղեցիկ կահավորանք, հագեցած է անհարաժեշտ տեխնիկայով: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով: Սանհանգույցում տեղադրված է լոգախցիկ: Ջեռուցվում է անհատական ջեռուցման համակարգով, առկա է օդորակիչ: Շենքի հարևանությամբ կան տարբեր խանութներ, սրճարաններ, դպրոց և մանկապարտեզ: