Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 1 սենյականոց բնակարան՝ 43 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ն. Զարյան փողոցում՝ Երևան Սիթի սուպերմարկետի հարևանությամբ, 15 հարկանի նորակառույց շենքի 13-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցումը կենտրոնացված է։ Բնակարանը կահավորված է։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Կասկադ։ Շենքն ունի անվտանգության համակարգ։ Ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր։ 6 ամսից պակաս վարձակալելու դեպքում` գինը կփոփոխվի: Օրավարձով տրվում է 10 օրից ոչ պակաս։