Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 1 (ձևափոխած 2) սենյականոց բնակարան՝ 46 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Փափազյան փողոցում՝ 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը եվրովերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով։ Տեղադրված է գազի կաթսա։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, գազամատակարարմանբ, էլեկտրականությամբ և ինտերնետով։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատ են՝ հագեցած է սանտեխնիկայով և կահույքով։ Լի է ներկառուցված պահարաններով՝ թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Մեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։