Վարձով է տրվում 1 սենյականոց ստուդիո ոճի հարմարավետ և գեղեցիկ բնակարան՝ 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Գյուլբենկյան փողոցում` Արև սուպերմարկետի շենքում, 15 հարկանի նորակառույցի 9-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Լուսավոր է և ունի բաց պատշգամբ: Բնակարանն ապահովված է կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով: Շենքն ունի անվտանգության համակարգ, անմիջապես շենքում կա ատամնաբուժարան, ինչպես նաև մոտակայքում կան ժամանցի վայրեր և այլ անհրաժեշտ խանութներ: