Աբովյան փողոցում՝ Բժշկական համալսարանի հարևանությամբ, վարձակալությամբ է տրվում գործող հոսթել, որը գտնվում է 5 հարկանի բնակելի շենքի կիսանկուղային հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 150 քմ.։ Տարածքը կապիտալ վերանորոգված է։ Բաղկացած է 4 սենյակից, 1 ընդհանուր սանհանգույցից` իր առանձին խցիկներով և նախասրահից։ Ունի ջեռուցման, հովացման և օդափոխության կենտրոնացված համակարգ: Ունի առանձին մուտք՝ և' բակից, և' փողոցի կողմից։ Տրվում է ողջ կահույքով և տեխնիկայով, սակայն տարածքը հնարավոր է ձևափոխել և օգտագործել այլ կոմերցիոն նպատակներով: Գինը` սակարկելի: