Վարձակալությամբ է տրվում 270 քմ. ընդհանուր մակերեսով տարածք՝ Արշակունյաց պողոտայում՝ Բանվորի արձանի և մետրոյի "Գործարանային" կայանի հարևանությամբ։ Տարածքը գտնվում է 2 հարկանի շենքի 2-րդ հարկում, բաղկացած է 4 սենյակներից՝ 50,64,80,80 քմ. մակերեսներով։ Տարածքը շատ հարմար է արտադրական նշանակության գործունեության համար։ Կոսմետիկ վերանորոգման դեպքում կարող է օգտագործվել նաև որպես գրասենյակային տարածք։