Մալաթիա համայնքում, վարձակալության է տրվում 420 քմ մակերեսով 3 հարկանի ունիվերսալ կոմերցիոն տարածք, որն ունի 200 քմ մակերեսով խնամված և սալիկապատված բակ, և 400 քմ հողամաս: Այն կապիտալ վերանորոգված է և ոգտագործված չէ: 1-ին հարկում կա խոհանոց, սանհանգույց, միջանցք: Ընդհանուր տարածքում կան 4 սենյակներ՝ բոլորն իրենց սանհանգույցներով, որոնք երեսպատված են կերամիկական սալիկներով՝ համալրված որակյալ սանտեխնիկայով: Բոլոր սենյակներում տեղադրված են օդորակիչներ, յուրաքանչյուր հարկում կա առանձին կաթսա, հատակը տաքացվող է: Խոհանոցը առանձին է՝ հագեցած խոհանոցային պարագաներով և գույքով: Տարածքն ապահովված է անվտանգության համակարգով: Ինչպես նաև ունի 2000լ տարողությամբ ջրի բակ և պահուստային հոսանքի գեներատոր: