Տիգրան Մեծ պողոտայում վաճառվում է կամ վարձակալության է տրվում այս ունիվերսալ տարածքը, որը զբաղեցնում է 83 ք.մ. մակերես։ Այն գտնվում է 4 հարկանի շենքի կիսանկուղային հարկում։ Տարածքը կամպիտալ վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով, անցկացված է նաև եռաֆազ հոսանք։ Ջեռուցումը իրականացվում է օդորակիչի միջոցով։ Հոսանքի լարերը և ջրի խողովակները փոխված են։ Պատուհանները եվրոպական արտադրության են, դրսի դուռը երկաթյա է։ Ունի առանձին սանհանգուց, որը սալիկապատված է։ Բակում կա ազատ տարածք մեքենաներ կայանելու համար։ Հարմար է կոմերցիոն ցանկացած գործունեության համար։