Վարձակալության է տրվում 130 քմ մակերեսով ունիվերսալ կոմերցիոն տարածք Կոմիտասի պողոտայում, 1-ին գծում՝ 12 հարկանի շենքի 1-ին հարկում։ Տարածքը բաղկացած է ընդարձակ սրահից, բունկերից, 3 սենյակից և 2 սանհանգույցից՝ որոնք սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով։ Տարածքն ունի կոսմետիկ վերանորոգման կարիք, ջեռուցումը և հովացումը կենտրոնացված են, տեղադրված են պանորամային պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով։ Տեղադրված են անվտանգության և հակահրդեհային ազդանշանային համակարգեր։ Հարմար է ցանկացած կոմերցիոն գործունեության համար։