Բաղրամյան պողոտայի վրա, Սիրահարների այգու հարևանությամբ, առաջին գծում, վարձով է տրվում կոմերցիոն տարածք: Ընդհանուր մակերեսը կազմում է 130քմ, մուտքը փողոցի կողմից է: Տարածքը կապիտալ վերանորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով: Ջեռուցվում է անհատական ջեռուցման համակրգով, իսկ օդափոխման նպատակով տեղադրված են օդորակիչներ: Շենքի դիմաց նախատեսված է ազատ տարածություն երեքից չորս մեքենայի համար: Տարածքը հարմար է օգտագործել որպես գրասենյակային տարածք: