Վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 50 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բուզանդ փողոցում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ, 15 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է։ Բոլոր սենյակները կահավորված են և համալրված ժամանակակից տեխնիկայով։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է, տեղադրված է նաև օդորակիչ։ Սանհանգույցը սալիկապատված է և համալրված է անհրաժեշտ սանտեխնիկայով: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։