Արամի փողոցում՝ "Դարգեթ" սրճարանի շենքում, օրավարձով է տրվում է 3 սենյականոց բնակարան՝ 98 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 15 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Բնակարանը ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է 3 օդորակիչ։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ունի երկու բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի ողջ քաղաքը։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի։