Թումանյան փողոցում՝ Կարապի լճի հարևանությամբ, օրավարձով է տրվում 2 սենյականոց բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 73 քմ.: Այն գտնվում է 3 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Սանհանգույցը սալիկապատված է, հագեցած է սանտեխնիկայով: Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, սուպերմարկետներ, ժամանցի կենտրոններ: