Օրավարձով է տրվում 1 սենյականոց բնակարան 42 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Թամանյան փողոցում՝ Կասկադի հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Կասկադ։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։ Կախված օրերի քանակից և մարդկանց քանակից վարձավճարը կարող է փոփոխվել։