Աբովյան փողոցի վրա վարձակալության կամ օրավարձով է տրվում այս 3 սենյականոց ընդարձակ և հարմարավետ բնակարանը՝ 80 ք. մ. մակերեսով, որը գտնվում է 8 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում։ Բնակարանն ունի յուրօրինակ դիզայն։ Բոլոր կոմունիկացիաները առկա են, ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով և կահույքով։ Մուտքի դուռը երկաթյա է, տեղադրված են եվրոպատուհաններ։ Բակում նախատեսված են բացօթյա ավտոկայանատեղիներ։ Մոտակայքում կան տարբեր խանութներ, հանգստի և ժամանցի վայրեր և այլն։