Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հանրապետության և Տպագրիչներ փողոցների խաչմերուկում, 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը վերանորոգված է: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները կահավորված են: Բնակարանն արևող է, ունի բաց պատշգամբ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, սուպերմարկետներ, ժամանցի վայրեր: