Օրավարձով է տրվում 3 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 85 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վերին Անտառային փողոցում՝ 10 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը համալրված է անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։