Օրավարձով է տրվում 2 սենյականոց ստուդիո ոճի հարմարավետ բնակարան՝ 53 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արգիշտի փողոցում՝ Գլենդել Հիլս թաղամասում, 14 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։ Շենքն ունի բացօթյա կայանատեղ: