Օրավարձով է տրվում 2 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 45 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծաղկաձորում՝ Մորի Պլազա նորակառույց թաղամասում, 8 հարկանի շենքի 2-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է սալիկով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։