Օրավարձով է տրվում 3 սենյականոց լուսավոր բնակարան՝ 78 քմ մակերեսով, որը գտնվում է Դավթաշենում, Տ.Պետրոսյան փողոցում, 10 հարկանի նորակառույց շենքի 1-ին հարկում: Այն կապիտալ վերանորոգված է, տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է տաքացվող պրեսգրանիտով և սալիկներով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Բնակարանում առկա է լվացքի սենյակ և 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են որակյալ սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով։ Բոլոր սենյակները և ստուդիո խոհանոցը հարմարավետ կահավորված են, ապահովված տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ կենցաղային պարագաներով: Շենքում գործում է վերելակ, բակում կա բացօթյա կայանատեղի: Մոտակայքում են անհրաժեշտ խանութները, բանկերը և տրանսպորտի կանգառները: