Օրավարձով է տրվում նոր վերանորոգված բնակարան, որը գտնվում է Բաղրամյան պողոտայում՝ 3 հարկանի քարե շենքի բնակելի 1-ին հարկում, ընդհանուր մակերեսը կազմում է 25 ք.մ.։ Մուտքի դուռը երկաթյա է , պատուհանները՝ եվրո արտադրության, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Առկա է ինտերնետ և կաբելային հեռուստատեսություն։ Բնակարանը կահավորված է և ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Բակում առկա է ազատ տարածություն մեքենաները կայանելու համար։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, սուպերմարկետներ, բանկեր, Բաղրամյան և Բարեկամություն մետրոն։