Վարձով է տրվում նորակառույց ավտոտեխսպասարկման կետ (տվյալ տարածքը կարող է ծառայել նաև որպես պահեստ կամ արտադրամաս), որը գտնվում է Հ. Արղության փողոցում` Գրիբոյեդով փողոցին կից։ Ապահովված է եռաֆազ հոսանքով, ջրով, կոյուղիով։ Ընդհանուր մակերեսը կազմում է 1000 քմ.։ Առկա են 8 բոքսեր և կազմում են 300 քմ.։ Տարածքում առկա է հաճախորդների սպասարկման սրահ և օֆիսային տարածք, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 50քմ.( որը ևս կարող է տրամադրվել վարձով ), 2 սանհանգույց, բոքսերից 3-ում առկա են մեքենաների համար նախատեսված փոսեր և ամբարձչի տեղադրման համար նախատեսված կետեր: Յուրաքանչյուր բոքսում առկա է ջուր և եռաֆազ հոսանք: Ավտոմեքենաների համար նախատեսված է բացօթյա կայանատեղի: Դիմել միայն երկարաժամկետ վարձակալության համար։