Երկարաժամկետ վարձակալության կամ օրավարձով է տրվում 2 հարկանի առանձնատուն, որը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն համայնքում` Աղասի փողոցում։ Շինության մակերեսը կազմում է 150 քմ., իսկ հողատարածքինը՝ 450 քմ.։ Առանձնատունը կահավորված է և ապահովված է տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Առանձնատունը գտնվում է հանգիստ անաղմուկ հատվածում և մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, սուպերմարկետ, մանկապարտեզ։ Առանձնատունն ունի գեղեցիկ բակ՝ պտղատու ծառերով, զրուցարանով։