Նալբանդյան փողոցում օրավարձով է տրվում այս 3 հարկանի առանձնատունը։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 240 քմ։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով և գազով, ջեռուցվում է գազի կաթսայով։ Դրսի դուռը երկաթյա է, իսկ պատուհանները՝ եվրոարտադրության են, ունի քարե ավտոտնակ։ Առանձնատունն ապահովված է տեխնիկայով, կահույքով։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց և մանկապարտեզ։ Բակում նախատեսված է տարածք ամառային հանգստի համար, ինչպես նաև բուխարի և լողավազան։